Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Գարիկ Մարտիրոսյանի եղբայրն ու նախկին «ընդդիմադիր»-ն էլ բաժին ստացան

15:45, չորեքշաբթի, 12 հուլիսի, 2017 թ.
Գարիկ Մարտիրոսյանի եղբայրն ու նախկին «ընդդիմադիր»-ն էլ բաժին ստացան
     Comedy Club-ի Գարիկ Մարտիրոսյանի եղբայր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ըստ լուրերի՝ Քարդաշյանի հետ ընթրելու համար 300 հազար դոլար վճարած Լևոն Մարտիրոսյանը ևս անգործ չմնաց։ Ինչպես հայտնել էինք, նախագահի հրամանագրով նա նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան։ Ասում են, եթե հանրապետական Մարտիրոսյանի նշանակումն սպասելի էր, ապա նույնը չի կարելի ասել ընդդիմադիր նախկին պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի՝ նախագահի մեկ այլ հրամանագրով Դանիայում ՀՀ դեսպան նշանակվելու մասին։ Արզումանյանը, ով մշտապես քննադատում էր Սերժ Սարգսյանի արտաքին ու ներքին քաղաքականությունը, պահանջում նրա հրաժարականը, վերջին շրջանում բավականին մեղմ էր արտահայտվում այդ նույն իշխանության հասցեին։
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
25588 | 1
Facebook