Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Նաոմի Քեմփբելը հանդիպում է Եգիպտոսի ամենահարուստ մարդու հետ

01:05, հինգշաբթի, 13 հուլիսի, 2017 թ.
Նաոմի Քեմփբելը հանդիպում է Եգիպտոսի ամենահարուստ մարդու հետ

Արևմտյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ 47-ամյա Նաոմի Քեմփբելը գաղտնի հանդիպում է եգիպտացի 62-ամյա մուլտիմիլիոնատեր Լուիս Քամիլերի հետ: Նրանք ծանոթացել են «Ֆորմուլա-1»-ի մրցարշավների ժամանակ: «Արդեն մի քանի շաբաթ է, ինչ զույգը հանդիպում է: Նաոմին նախընտրում է գաղտնի պահել իր անձնական կյանքը: Սակայն մտերիմ ընկերները գիտեն, որ նրանք միասին են»,- հայտնում է աղբյուրը:

Լուիս Քամիլերի մասին քիչ բան է հայտնի: Նա ծնվել է Եգիպտոսում, խոսում է անգլերեն, իտալերեն, գերմաներեն ու ֆրանսերեն: Կարողությունը հասնում է 150 միլիոնի: Ամուսնալուծված է, ունի 3 երեխա:
     Միլիոնատերերն ու միլիարդատերերը նոր չեն մուտք գործել Նաոմիի կյանք: Նախկինում նա հանդիպել է «Ֆորմուլա-1»-ի մենեջեր Ֆլավիո Բրիատորեի, ռուս օլիգարխ Վլադիսլավ Դորոնինի ու արաբ միլիարդատեր Հասան Ջամելի հետ: Ի դեպ, վերջինի հետ այժմ հանդիպում է Ռիհաննան, իսկ Նաոմի Քեմփբելն, իմանալով այդ մասին, խզել է կապերը նախկին ընկերուհու հետ:

29368 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am