Խնդրում ենք սպասել...

Միջազգային

MH17-ի զոհերի փաստաբանը Պուտինին հորդորել է քավել մեղքը

15:15, չորեքշաբթի, 12 հուլիսի, 2017 թ.
MH17-ի զոհերի փաստաբանը Պուտինին հորդորել է քավել մեղքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարտավոր է քավել իր մեղքը մալայզիական MH17 օդանավի զոհերի առջև, ովքեր 2014-ի հուլիսին սպանվեցին Ուկրաինայի արևելքում: Այս մասին Պուտինին ուղղված բաց նամակում հայտարարել է ամերիկացի փաստաբան Ջերոմ Սքիններն, ով ներկայացնում է Ավստրալիայի, Մալայզիայի, Նոր Զելանդիայի և Նիդեռլանդների զոհերի շահերը: Բաց նամակն այսօր հրապարակվել է ավստրալական Sydney Morning Herald թերթում:

«Իմ հաճախորդներն սպասում են արդեն 3 տարի, պարոն Պուտին: Մինչ այժմ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Մի՞թե դուք չեք զգում, որ այդօրինակ ոզբերգական կորուստը բացատրության կարիք ունի: Դուք միակ մարդն եք, ով կարող է շտկել իրավիճակը»,- նշել է փաստաբանը: Նա նախազգուշացրել է, որ Կրեմլին պատասխանատվության ենթարկելու համար կդիմի ինչպես ՄԻԵԴ, այնպես էլ` հասանելի բոլոր ատյաններ:
     Նշենք, որ Դոնբասում խոցված մալայզիական ինքնաթիռի հարցով դատական բոլոր գործընթացները կանցկացվեն Նիդեռլանդներում: Հիշեցնենք, որ MH17 չվերթն իրականացնող մալայզիական Boeing 777-ը խոցվել է Ուկրաինայի արևելքում, հուլիսի 17-ին: Ողբերգությանը զոհ է գնացել 298 մարդ` բոլոր ուղևորներն ու ողջ անձնակազմը:
     Նախնական քննության համաձայն` հրթիռը, որով խոցվել է ինքնաթիռն, Ուկրաինա է բերվել Ռուսաստանից, սակայն Մոսկվան կտրականապես հերքում է կատարվածի վերաբերյալ բոլոր մեղադրանքները:

10530 | 0
Facebook