Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Վալերի Օսիպյանը ծառայություն է իրականացնում դատարանի շենքում, չնայած նրան, որ պետք է որպես վկա կամ տուժող լիներ դատարանի դահլիճում». փաստաբան

15:10, չորեքշաբթի, 12 հուլիսի, 2017 թ.
«Վալերի Օսիպյանը ծառայություն է իրականացնում դատարանի շենքում, չնայած նրան, որ պետք է որպես վկա կամ տուժող լիներ դատարանի դահլիճում». փաստաբան

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի (ՊՊԾ) գրավման 14-ի գործով արտագնա դատական նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:
     Դատավորը նիստն սկսվելուն պես վիճաբանության մեջ մտավ փաստաբաններից Լուսինե Սահակյանի հետ: Նա փորձում էր արգելել փաստաբանին հեռախոսով աշխատել, ինչին վերջինը հակադրվեց՝ ասելով, որ չի դադարեցնելու այդկերպ աշխատել` նշելով, որ դա իր իրավունքն է, որ դրանում կասկածելի ոչինչ չկա: Դատավորը շարունակում էր պնդել իր պահանջը, ինչին Լ. Սահակյանը արձագանքեց, որ նրա սանկցիաներից չի վախենում և երբ ուզենա և ինչպես ուզենա աշխատելու է: Մյուս փաստաբանները նույնպես հայտարարությամբ հանդես եկան` ասելով, որ նախագահող դատավորն անտրամաբանական պահանջներ է ներկայայացնում։ Նրանք հայտնեցին, որ վերջինը չի հետևում դատավորի վարքագծի կանոններին, համաձայն որի դատավորը պետք է լինի համբերատար և զսպվածություն ցուցաբերի: Հունի դուրս գալով նա չի կարող իրականացնել արդարադատություն և այդ աթոռը պետք է շուտափույթ լքի:
     Հայտարարությունները ներկաներն ընդունեցին ծափերով:
     «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը դիմելով դատավորին ասաց, որ «եթե դու անաչառ լինեիր, հենց հիմա ձեռքդ կխփեիր սեղանին և գործը կկարճեիր»։
     «Այդ փուլի ժամանակն էլ կգա»,- արձագանքեց դատավորը։
     Պաշտպաններից Ինեսա Պետրոսյանն էլ դատավորին հիշեցրեց, որ Գագիկ Եղիազարյանը հեռացված է նիստերի դահլիճից, նրա պաշտպանը չի մասնակցում դատին, իսկ դատավորն այս ամենը չի նկատել՝ խախտելով պաշտպանական կողմի իրավունքները։
     Լուսինե Սահակյանը նաև դատավորին տեղեկացրեց, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ծառայություն է իրականացնում դատրանի շենքում, չնայած նրան, որ պետք է որպես վկա կամ տուժող լիներ դատարանի դահլիճում. «Ավելին, կանգնում է փաստաբանների կողքին, երբ մենք փաստաբանական մարտավարություն ենք քննարկում»,- ասաց նա։
     Դատավորն այժմ հեռացել է խորհրդակցական սենյակ, ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդության որոշումը կհրապարակվի 1,5 ժամից։

1817 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am