Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ֆիլմն իսկապես ազդեցիկ է, աշխարհը պետք է տեսնի այն». «Վարդապետի լռությունը»` «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում

15:05, չորեքշաբթի, 12 հուլիսի, 2017 թ.
«Ֆիլմն իսկապես ազդեցիկ է, աշխարհը պետք է տեսնի այն». «Վարդապետի լռությունը»` «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմն ընդգրկված է Խաղարկային ֆիլմերի մրցույթում: Կճանաչվի՞ այն խաղարկային լավագույն ֆիլմ, թե՞ ոչ, պարզ չէ, բայց որ արդեն հաջողությունների է հասել, փաստում է հանդիսատեսը։ Դեռ ամիսներ առաջ կայացած ֆիլմի պրեմիերան արժանացավ բուռն արձագանքի ու դրական կարծիքների:
     «Ֆիլմն իսկապես ազդեցիկ էր, տպավորված ենք, շատ կցանկանայի, որ այն դիտեին ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում: Շատերն իսկապես չգիտեն ճշմարտությունը, և սա մեծ բացահայտում է մեր իրական պատմության մասին»,- ֆիլմի դիտումից հետո MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հանդիսատեսը:

«Ֆիլմն իսկապես ազդեցիկ է, աշխարհը պետք է տեսնի այն». «Վարդապետի լռությունը»` «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում
«Ֆիլմն իսկապես ազդեցիկ է, աշխարհը պետք է տեսնի այն». «Վարդապետի լռությունը»` «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում
«Ֆիլմն իսկապես ազդեցիկ է, աշխարհը պետք է տեսնի այն». «Վարդապետի լռությունը»` «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում
«Ֆիլմն իսկապես ազդեցիկ է, աշխարհը պետք է տեսնի այն». «Վարդապետի լռությունը»` «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում

     Ֆիլմն ստեղծելիս ռեժիսորն ու ստեղծագործական անձնակազմը որևէ փոխզիջման չեն գնացել: Ինչպես մեզ հետ զրույցում պատմել էր գլխավոր հերոսին` գրող Էդգար Նովենցին մարմնավորող Վարդան Մկրտչյանը, ֆիլմում չկա մեկ կադր կամ մեկ վայրկյան, որ փոխզիջման գնացած լինեն: «Տեսարան է եղել, որ նկարելուց հետո որոշ ժամանակ անց նորից ենք նկարել: Մենք աշխատեցինք ու ստեղծեցինք այն կերպարը, որի մասին երազում էինք ամիսներ առաջ: Ինչ է ստացվել, հանդիսատեսը կորոշի, բայց կարծում եմ, որ անհրաժեշտ ֆիլմ էր: Մենք շատ ենք հեռացել մեր էթնիկ արժեհամակարգից, ֆիլմը կարթնացնի հայ մարդու մեջ դեպի մեր արժեհամակարգը վերադառնալու սկզբունքը»,-համոզված է ֆիլմի գլխավոր հերոսը:
«Ֆիլմն իսկապես ազդեցիկ է, աշխարհը պետք է տեսնի այն». «Վարդապետի լռությունը»` «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում
«Ֆիլմն իսկապես ազդեցիկ է, աշխարհը պետք է տեսնի այն». «Վարդապետի լռությունը»` «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում
«Ֆիլմն իսկապես ազդեցիկ է, աշխարհը պետք է տեսնի այն». «Վարդապետի լռությունը»` «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում
«Ֆիլմն իսկապես ազդեցիկ է, աշխարհը պետք է տեսնի այն». «Վարդապետի լռությունը»` «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում

     Ֆիլմը բացահայտում է Կոմիտաս վարդապետի կյանքի վերջին տարիների մանրամասները: «Կարծում եմ՝ Կոմիտասը տիեզերքից էր տրված՝ որպես «ազգի խիղճ», այսօր մենք խնդիր ունենք վերադարձնելու այդ խիղճը, վերադառնալու դեպի Կոմիտասը: Ինձ համար Կոմիտասը մշակութային փրկիչ էր:
     Կոմիտասի լռության հետ աշխարհն էլ լռեց: Ֆիլմի հերոսը՝ Էդգար Նովենցն ասում է. «Կոմիտասը լռեց, որ աշխարհը մի օր խոսի, և այսօր աշխարհը խոսում է…»,- այս համոզմունքին է ֆիլմի ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը:
«Ֆիլմն իսկապես ազդեցիկ է, աշխարհը պետք է տեսնի այն». «Վարդապետի լռությունը»` «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում
«Ֆիլմն իսկապես ազդեցիկ է, աշխարհը պետք է տեսնի այն». «Վարդապետի լռությունը»` «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում
«Ֆիլմն իսկապես ազդեցիկ է, աշխարհը պետք է տեսնի այն». «Վարդապետի լռությունը»` «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում
«Ֆիլմն իսկապես ազդեցիկ է, աշխարհը պետք է տեսնի այն». «Վարդապետի լռությունը»` «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում
«Ֆիլմն իսկապես ազդեցիկ է, աշխարհը պետք է տեսնի այն». «Վարդապետի լռությունը»` «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում
«Ֆիլմն իսկապես ազդեցիկ է, աշխարհը պետք է տեսնի այն». «Վարդապետի լռությունը»` «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում

     Հեղ.` Անի Մնացականյան

1719 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am