Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Բայց մենք ե՞րբ ենք ասել, որ ընտրություններն իդեալական էին»․ Շարմազանովի արձագանքը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցին

13:00, չորեքշաբթի, 12 հուլիսի, 2017 թ.
«Բայց մենք ե՞րբ ենք ասել, որ ընտրություններն իդեալական էին»․ Շարմազանովի արձագանքը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցին
     ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցին, ասել է․ «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մասնագիտական կառույց է, որը լուրջ ուսումնասիրություններ է կատարում ու հավասարակշռված գնահատականներ ներկայացնում։ Վերջնական զեկույցի վերաբերյալ հայ փորձագետները կառչեցին միայն առանձնացված թերությունների վրա՝ չկենտրոնանալով առանցքային կետին։ Զեկույցում ասվում է, որ խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված, ընդհանուր առմամբ պահպանվել էին հիմնարար ազատությունները։ Էդ մարդիկ պարզ ասում են, որ հիմնականում լավ էր կազմակերպված, բայց, կներեք, մենք ե՞րբ ենք ասել, որ ընտրություններն իդեալական էին։ Այո, նրանց գնահատականը կարևոր էր, ու ՀՀ իշխանությունը քայլեր է ձեռնարկելու թերությունները վերացնելու համար»,- ասաց Շարմազանովը։
     Հիշեցնենք՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հայաստանյան ընտրությունների դիտորդական առաքելության կողմից հրապարակված վերջնական զեկույցում, մասնավորապես, ասվում էր, որ «լայնածավալ ընտրակաշառքի մասին պնդումները և ընտրողների նկատմամբ ճնշումներն ու ահաբեկումը բացասաբար են ազդել ընտրարշավի վրա՝ մեծացնելով ընտրական գործընթացի նկատմամբ արդեն իսկ առկա անվստահությունը»։
1728 | 4
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
hayi baxt
hayi baxt 14:12, 12.07.2017
Gone achqerneris mi ereva u mi sxotsi jxerners
Es turqi lamukin el nkarel el haykakan droshi fonin
De mard es ....ari u mi qrfi es aga.rki zavaknerin
hayi baxt
hayi baxt 14:16, 12.07.2017
Ed evropatsi eshern ql mitom qnadatel en
ESA mi qani or kxosen u knoranan