Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Twitter-ում օգտատերերի արգելափակման համար ԱՄՆ-ում դատի են տվել Դոնալդ Թրամփին

13:15, չորեքշաբթի, 12 հուլիսի, 2017 թ.
Twitter-ում օգտատերերի արգելափակման համար ԱՄՆ-ում դատի են տվել Դոնալդ Թրամփին

Knight First Amendment ինստիտուտի ներկայացուցիչները, ովքեր զբաղվում են խոսքի ազատության պաշտպանմամբ, Twitter սոցցանցում օգտատերերի արգելափակման համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հայցով դիմել են Մանհեթենի դաշնային դատարան, հայտնում է BBC-ն:

Հայցը ներկայացվել է սոցիալական ցանցի յոթ օգտատերերի կողմից, ովքեր պնդում են, որ Թրամփը նրանց արգելափակել է իր հասցեին քննադատության պատճառով և այդկերպ խախտել ԱՄՆ սահմանադրության առաջին ուղղումը:

Ինչպես ընդգծվում է հայցում, Twitter-ում Թրամփի էջը «հանրային հարթակ է քննարկման համար», որից չի կարելի հեռացնել մարդկանց նրանց հայացքների և համոզմունքների պատճառով:

«Առաջին ուղղումը կիրառելի է ինտերնետ-ֆորումի դեպքում նույնկերպ, ինչպես կիրառելի է քաղաքային հավաքների և դպրոցական խորհուրդների բաց նիստերի դեպքում: Սպիտակ տունն անօրինական է գործում՝ բացառելով այդ քննարկումից մարդկանց պարզապես այն պատճառով, որ նրանք համաձայն չեն նախագահի հետ»,- նշված է Knight First Amendment-ի ղեկավարի հայտարարությունում:

Ինստիտուտի ներկայացուցիչները պահանջում են, որ դատարանն օգտատերերի արգելափակումը հակասահմանադրական ճանաչի, ինչպես նաև պարտավորեցնի Թրամփին հանել նրա էջի հասանելիության սահմանափակումը:

9126 | 6
Facebook