Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայ-ռուսական հարաբերությունները չպետք է պայմանավորենք ռուս-ադրբեջանական հարաբերություններով»․ Աժ փոխնախագահ

14:25, չորեքշաբթի, 12 հուլիսի, 2017 թ.
«Հայ-ռուսական հարաբերությունները չպետք է պայմանավորենք ռուս-ադրբեջանական հարաբերություններով»․ Աժ փոխնախագահ
    
«Ադրբեջանն այն պետությունը չէ, որին կարելի է զենք վաճառել, որովհետև զենք վաճառում են այն երկրներին, ովքեր նպատակ ունեն դա օգտագործել ինքնապաշտպանության համար»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով օրեր առաջ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մատակարարված զինամթերքի հերթական խմբաքանակին, ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված բազմաթիվ անգամներ մեր կարծիքն արտահայտել ենք, նաև՝ ռուս գործընկերների հետ։ Բայց զենքի վաճառքի հանգամանքը չպետք է խոչընդոտի հայ-ռուսական ռազմավարական, ռազմաքաղաքական հարաբերությունների խորացմանը։ Ռուսաստանի հետ ունենք իրավապայմանագրային հարուստ բազա, իսկ տարիների ընթացքում լուրջ համագործակցություն ենք ապահովել ու ապահովում պաշտպանական ոլորտում։ Կրկնում եմ՝ հիացած չենք Ադրբեջանին զենք վաճառելու փաստով, բայց հայ-ռուսական հարաբերությունները չպետք է պայմանավորենք միայն ռուս-ադրբեջանական հարաբերություններով»,- ասաց նա։
3230 | 4
Facebook