Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Մեկնարկել է «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը

12:15, չորեքշաբթի, 12 հուլիսի, 2017 թ.
Մեկնարկել է «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը

Երևանի Ավան և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է «Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործով դատական նիստը:
     Այսօր դատական նիստի սկզբում դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ նիստը 15 րոպեով ընդմիջվում է, քանի որ ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի ինքնազգացողությունը վատացել է և նրա համար շտապօգնություն են կանչել։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել և պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաև նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:

«Սասնա ծռերի» գործով դատական նիստն՝ ուղիղ միացմամբ
1774 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am