Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը և Չինաստանը չեն աջակցի Հս. Կորեայի հանդեպ ամերիկյան պատժամիջոցներին

11:45, չորեքշաբթի, 12 հուլիսի, 2017 թ.
Ռուսաստանը և Չինաստանը չեն աջակցի Հս. Կորեայի հանդեպ ամերիկյան պատժամիջոցներին

Ռուսաստանն ու Չինաստանը մտադիր չեն աջակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգների նախագծին, որով նախատեսվում է նոր պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Հյուսիսային Կորեայի: Այս մասին գրում է Известия-ն` հղում անելով դիվանագիտական իր աղբյուրներին:

Նշվում է, որ նոր պատժամիջոցներով նախատեսվում է էմբարգո սահմանել Փհենյանին էներգամատակարարմանը և արգելել հյուսիսկորեացիների աշխատանքն արտերկրում:

9310 | 0
Facebook