Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Համացանց

«Էս պահին դրամը փոխելու անհրաժեշտությունը չկա, մի մսխեք չեղած փողերը». Դավիթ Սանասարյան

12:25, չորեքշաբթի, 12 հուլիսի, 2017 թ.
«Էս պահին դրամը փոխելու անհրաժեշտությունը չկա, մի մսխեք չեղած փողերը». Դավիթ Սանասարյան

«Իշխանությունները ժողովորդին զբաղեցնելու ձևերը գիտեն. մի էշություն նետում են դաշտ, ու ժողովուրդը սկսում է օրվա զբաղմունքը գտնել։
     Իրենք դա անում են հաշվարկված ու իրենց քարոզիչներին էլ հանձնարարում են առաջնորդել։
     Օրինակ էրեկ դաշտ նետվեց դրամի փոխելու միտքը՝ ու բոլորը սկսեցին լուրջ դեմքով քննարկել, թե որ դեմքն ավելի սազական է։ Իսկ դրա փոխարեն պետք է ասվեր ՝ երկար ականջավորը դուք եք, էս պահին դրա անհրաժեշտությունը չկա, մի մսխեք չեղած փողերը»,- ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը։
     Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ կողմից ձևավորված Գեղարվեստական խորհուրդն իր աշխատանքային հանդիպումների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մտավորականների հետ քննարկել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների անվանական արժեքների թեմաները:
     ՀՀ դրամաշրջանառության ավանդույթի համաձայն, ինչպես նաև հաշվի առնելով թղթադրամների թողարկման միջազգային փորձը՝ նոր անվանական արժեքով թղթադրամների թողարկման ժամանակ փոփոխվում են նաև դրանց թեմաները և գեղարվեստական լուծումները:

3990 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am