Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևան-Անապա վթարից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ

10:40, չորեքշաբթի, 12 հուլիսի, 2017 թ.
Երևան-Անապա վթարից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ

Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմինսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած Հայաստանի 3 քաղաքացիներից մեկը դուրս է գրվել: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Առավոտյան 10:00 դրությամբ Նևիննոմինսկի հիվանդանոցում բուժումը շարունակում են երկուսը: Տուժածների մոտ առկա են պոլիտրավմաներ:

Տեղի մասնագետների փոխանցմամբ` տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին, ժամը 14.15-ին ՌԴ ԱԻՆ ազգային ճգնաժամային կառավարման կենտրոն օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.55-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 271-րդ կմ-ին՝ Ստավրոպոլի երկրամասի Նեվիննոմինսկ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա 3 տուժած:

3040 | 0
Facebook