Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Ամերիկյան լողափերից մեկում 80 մարդ կենդանի շղթա է կազմել` խեղդվող եղբայրներին փրկելու համար

10:15, չորեքշաբթի, 12 հուլիսի, 2017 թ.
Ամերիկյան լողափերից մեկում 80 մարդ կենդանի շղթա է կազմել` խեղդվող եղբայրներին փրկելու համար

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի լողափերից մեկում մոտ 80 մարդ շուրջ 100 մետրանոց կենդանի շղթա է կազմել, որպեսզի փրկի ուժեղ հոսանքի հետևանքով ափից հեռացած և խեղդվելու սպառնալիքի տակ հայտնված եղբայրներին: Այս մասին հաղորդում է CBS հեռուստաալիքը:
     Հաղորդվում է, որ Ռոբերտա Ուրսրեյն ընտանիքի հետ հանգստանալիս է եղել ափին և նկատել է, որ իր երկու որդիները կորել են: Կինը, տեսելով, որ հոսանքը հեռու է քշել իր երեխաներին, նետվել է նրանց փրկելու, նրան օգնության են շտապել ընտանիքի ևս 6 անդամ:
     Խեղդվողներին օգնության են հասել նաև ափում գտնվող այլ մարդիկ, անգամ նրանք, ովքեր լողալ չեն իմացել: Նրանք որոշել են կենդանի շղթա կազմել, ինչի շնորհիվ էլ կարողացել են փրկել տղաներին:

Ամերիկյան լողափերից մեկում 80 մարդ կենդանի շղթա է կազմել` խեղդվող եղբայրներին փրկելու համար
7504 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am