Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Երևանում ծնված հնգյակից ողջ մնա­ցած երկու փոքրիկներից մեկը երեկ դուրս է գրվել. «ՀԺ»

10:05, չորեքշաբթի, 12 հուլիսի, 2017 թ.
Երևանում ծնված հնգյակից ողջ մնա­ցած երկու փոքրիկներից մեկը երեկ դուրս է գրվել. «ՀԺ»

«Երևանում մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնա­ցած երկու փոքրիկներից մեկը երեկ դուրս է գրվել: Նա Ռոզին է, որը գտնվում էր Մոր և մանկան առողջության պահպանման գիտա­հետազոտական կենտրոնում («Մարգարյան» ծննդատուն): Ռոզիի հայրը՝ Վարդան Կարապետյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ դուրս գրվելիս աղջիկն արդեն կշռում էր 2 կգ 100 գրամ: Նրանց մյուս դուստրը, որ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, դեռևս ցածր քաշ ունի՝ 1 կգ 600 գր. և շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ: Վարդան Կարապետ­յանն ասաց, որ նրան դուրս գրելու նույնիսկ մոտավոր ժամկետ առայժմ չի նշվում: Մեծամորցի այս ընտանիքը դեռևս ապրում է ամուսնու ծնողների հետ: Մայր աթոռի նվիրաբերած բնակարա­նը կոսմետիկ վերանորոգման ընթացքում է: Բնական ճանապար­հով հնգյակի ծնունդը Հայաստանում աննախադեպ էր­»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

3623 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am