Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ծառուկյանի վրա հույս դնել պետք չէ»․ Սանասարյանն՝ ընդդիմադիր ուժերի հնարավոր միավորման մասին

16:35, երեքշաբթի, 11 հուլիսի, 2017 թ.
«Ծառուկյանի վրա հույս դնել պետք չէ»․ Սանասարյանն՝ ընդդիմադիր ուժերի հնարավոր միավորման մասին
     Երևանի ավագանու նախկին անդամ, ժառանգական Դավիթ Սանասարյանն «Ազատության» եթերում անդրադառնալով ընդդիմադիր ուժերի հնարավոր միավորման մասին Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությանը, հայտարարեց, որ օրինակ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժի հետ դա չի պատկերացնում․ «Ծառուկյանի ու Բարգավաճի հետ դաշինք չեմ պատկերացնում։ Նրանք, ովքեր իշխանությունից կախված են, խոշոր բիզնեսմեն են, չեն կարող դուրս գալ ռեժիմի դեմ, դրա համար պետք չէ էդ մարդկանց վրա հույս դնել, որ կփոխեն ինչ-որ բան»։
     Սանասարյանը խոսեց նաև իր բացակայության ժամանակ «Ժառանգության» ներսում տեղի ունեցած զարգացումներին, երբ կուսակցությունից դուրս եկան Ա․ Բախշյանը, Ս․ Սաֆարյանը, Զ․ Փոստանջյանը։ «Ազատ են ամեն մեկը։ Հավանաբար՝ համաձայնության չեկան։ Ինչ վերաբերում է կուսակցության վարկանիշի անկմանը, դա հանրությունը կպատասխանի»։
2562 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am