Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ԿԳ նորանշանակ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը ժամանակին «աղոթում էր Սերժ Սարգսյանի մեղքերի համար»

15:10, երեքշաբթի, 11 հուլիսի, 2017 թ.
ԿԳ նորանշանակ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը ժամանակին «աղոթում էր Սերժ Սարգսյանի մեղքերի համար»
     ԿԳ նորանշանակ փոխնախարար, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահրամ Մկրտչյանը խորհրդարանում հայտնի էր որպես Ֆլեշի Բարսեղի հովանավորյալ, ավելին, ասում են՝ ժամանակին, երբ նա ՀԺԱՄ կուսակցության ղեկավարն էր, սուր քննադատության էր ենթարկում Սերժ Սարգսյանին և հայտարարում, որ «աղոթում են նրա մեղքերի համար»։ Տարիներ հետո, երբ Մկրտչյանը դարձավ ՀՀԿ-ական, ապա՝ պատգամավոր, շատերն սկսեցին կատակել, թե «աղոթքները տեղ հասան»։ Բացի այդ, ըստ լուրերի, Միրտչյանը 2014-ին հայտնվել էր դատարանում՝ տարադրամի ու փոխանակման կետերի համատեղ բիզնեսում գործընկերոջ հետ ունեցած տարաձայնությունների պատճառով նրան առևանգելու ու ծեծելու համար։ Ասում են նաև, որ նորանշանակ փոխնախարարը բավականին մեծ ունեցվածքի տեր է։ Դեռ 2014-ին, ըստ հայտարարագրի, նրա դրամական միջոցները կազմում էին 100 մլն դրամ, 180 հազար դոլար և 30 հազար եվրո: Նա 28 մլն դրամով բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք էր վաճառել, ինչպես նաև նոր ավտոմեքենա գնել:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
19823 | 0
Facebook