Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թայլանդում զինված խումբը ներխուժել է տուն ու կրակ բացել ընտանիքի վրա. 8 մարդ մահացել է

15:25, երեքշաբթի, 11 հուլիսի, 2017 թ.
Թայլանդում զինված խումբը ներխուժել է տուն ու կրակ բացել ընտանիքի վրա. 8 մարդ մահացել է

Թայլանդի Կրաբի նահանգում զինված հանցագործները ներխուժել են բնակելի տուն, որտեղ այդ պահին 11 մարդ է եղել: Հարձակվողները կապել են ներկաների աչքերն ու ձեռնաշղթաներ հագցրել նրանց, այնուհետև գնդակահարել ընտանիքի բոլոր անդամներին: Ստացած հրազենային վիրավորումներից 6 մարդ տեղում մահացել է, այդ թվում` երկու երեխա: Ընտանիքի հայրն ու մի աղջիկ մահացել են հիվանդանոցի ճանապարհին: Մյուս երեքը ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում:

Զինված խումբը, որի կազմում վեց կամ յոթ մարդ է եղել, փախել է դեպքի վայրից: Այլ մանրամասներ հայտնի չեն, գրում է Life-ը:

13027 | 0
Facebook