Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ-ը հաստատել է իր առաջնորդ ալ-Բաղդադիի մահվան լուրը

15:00, երեքշաբթի, 11 հուլիսի, 2017 թ.
ԴԱԻՇ-ը հաստատել է իր առաջնորդ ալ-Բաղդադիի մահվան լուրը

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը հաստատել է իր առաջնորդ Աբու Բահրա ալ-Բաղդադիի մահվան մասին լուրը: Այս մասին հայտնել է արաբական «Աս-Սումարիա» լրատվականը: Լրատվականի հաղորդմամբ` խմբավորման բարձրաստիճան անդամները հանդես են եկել տեսաուղերձով` ներկայացնելով ալ-Բաղդադիի մահվան հանգամանքները:

Լրատվականի անանուն աղբյուրը հայտնել է, որ ահաբեկիչները նոր առաջնորդ ունեն, սակայն նրա անունը չի հրապարակվել: Խմբավորման նոր առաջնորդն ահաբեկիչների գլխավոր նպատակը համարում է կայունության պահպանումը և ներքին բախումներից հրաժարվելը:
     Հիշեցնենք, որ Ալ-Բաղդադիի մահվան մասին վերջին լուրերը տարածվել են հունիսի սկզբին, հավանաբար, նա սպանվել է Ռաքքայի ավիակոծության ժամանակ:

6733 | 0
Facebook