Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչու է ժամսլաքը պտտվում ձախից աջ

23:05, կիրակի, 16 հուլիսի, 2017 թ.
Ինչու է ժամսլաքը պտտվում ձախից աջ

Մինչև մեխանիկական ժամացույցների ի հայտ գալը մարդիկ կիրառել են արևային ժամացույցներ, որտեղ ժամսլաքի դերը կատարել է ձողը: Թվատախտակի վրա ձողի ստվերը պտտվել է այն նույն ուղղությամբ, ինչ արևը՝ երկնքում: Երկրի հյուսիսային կիսագնդում լուսատուն տեղաշարժվում է ձախից աջ՝ արևելքից հարավով դեպի արևմուտք: Հենց սա էլ հիմք է հանդիսացել ժամսլաքի ուղղության որոշման համար:
     Հարավային կիսագնդում արևային ժամերը «գնում են» հակառակ ուղղությամբ, և եթե մեխանիկական ժամացույցներն ստեղծվեին այնտեղ, ապա սլաքներն, ամենայն հավանականությամբ, կտեղաշարժվեին հակառակ ուղղությամբ:

10792 | 0
Facebook