Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վազգեն Պողոսյանը հետմահու պարգևատրվել է

14:35, երեքշաբթի, 11 հուլիսի, 2017 թ.
Վազգեն Պողոսյանը հետմահու պարգևատրվել է
     Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վազգեն Պողոսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայություն մեդալով։
     Հիշեցնենք՝ 1997թ. ծնված Վազգեն Ժիրայրի Պողոսյանը մահացու հրազենային վիրավորում էր ստացել երեկ՝ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։
20209 | 0
Facebook