Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Հայաստանի և Ադրբեջանի կորուստները՝ 2017-ի հունիսին

13:35, երեքշաբթի, 11 հուլիսի, 2017 թ.
Հայաստանի և Ադրբեջանի կորուստները՝ 2017-ի հունիսին
     Razm.info-ն ներկայացնում է 2017 թվականի հունիս ամսվա ընթացքում հայկական և ադրբեջանական կողմերի կորուստները:
     2017-ի հունիսի 1-ից 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 6 դեպքի մասին։ Կորուստներից չորսը մարտական են: Տարբեր հանգամանքներում վիրավորվել է ևս 17 զինծառայող:

Մարտական
    

Հունիսի 16-ին հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետներով կրակել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են ՊԲ 3 զինծառայող՝ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):
    
     • Հունիսի 17-ին ՊԲ հյուսիսային ուղղության դիրքերից մեկում հակառակորդի հրազենի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Նարեկ Տիգրանի Գասպարյանը (ծնված 1997թ.):
    
     Ոչ մարտական

Հունիսի 1-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահեստում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա, 1981թ. ծնված Մելիք Դավիթի Խաչատրյանը՝ կախված վիճակում:
    
    

Հունիսի 14-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Նարեկ Ջիվանի Մխիթարյանը (ծնված 1995 թ.):
    
     Վիրավորներ

Հունիսի 16-ին հակառակորդի հրետանու և հրազենային կրակոցների հետևանքով վիրավորվել են ՊԲ զինծառայողներ Մյասնիկ Մարտինի Հովհաննիսյանը և Վարդան Արմենի Հարությունյանը, իսկ հունիսի 17-ին՝ Յուրի Զաքարյանը:
    
    

Հունիսի 24-ին Վարդենիս-Շորժա ճանապարհի 25-րդ կմ-ին ՀՀ ՊՆ պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել է մոտակա ձորակը։ Ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 14 պայմանագրային զինծառայող։
    
     Ընդհանուր առմամբ՝ 2017-ին հունվարի 1-ից հունիսի 31-ը հայտարարվել է հայկական բանակի 35 զինծառայողի մահվան մասին։

Հայաստանի կորուստները՝ հունիսի ընթացքում
Հայաստանի կորուստները՝ հունիսի ընթացքում

Razm.info-ն բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. հունիսի Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 6 դեպք, որից մարտական կորուստ են երեքը, իսկ մեկի մահվան հանգամանքների մասին տվյալներ դեռ չկան:

Ադրբեջանի ՊՆ-ն մահվան 6 դեպքերից հայտնել է միայն մեկի մասին:
    
    

Մարտական կորուստներ

Հունիսի 16-ին «հայկական կողմի կրակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային Շահվելադով Սուլթան Նիյազ օղլուն (Şahvələdov Sultan Niyaz oğlu): Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն:

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Շահվելադով Սուլթան Նիյազ օղլուն (Şahvələdov Sultan Niyaz oğlu)
Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Շահվելադով Սուլթան Նիյազ օղլուն (Şahvələdov Sultan Niyaz oğlu)

Հունիսի 16-ին հայտնի է դարձել, որ նույն օրը սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1990-ին ծնված Ահմեդով Ազեր Ահմեդ/Աբբաս օղլուն (Əhmədov Azər Əhməd / Abbas oğlu): Ըստ սոցցանցերում տարածված տեղեկությունների՝ «սպանվել է ծառայողական պարտականությունները իրականացնելիս»:
    
    

Հունիսի 25-ին Ադրբեջանի Աղդամի շրջանի զորամասերից մեկի առաջնագծում «հայկական կողմի կրակոցից» սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Բաբաև Իլքին Օգթայ օղլուն (Babayev İlkin Oqtay oğlu):

Ադրբեջանի բանակի մահացած զինծառայող Բաբաև Իլքին Օգթայ օղլու (Babayev İlkin Oqtay oğlu)
Ադրբեջանի բանակի մահացած զինծառայող Բաբաև Իլքին Օգթայ օղլու (Babayev İlkin Oqtay oğlu)

Ոչ մարտական կորուստներ

Հունիսի 9-ին ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի ԶՈւ լեյտենանտ, 1993 թ. ծնված Մեսիև Սաբիգ Թելման օղլուն (Mesiyev Sabiq Telman oğlu):

Ադրբեջանի ԶՈւ լեյտենանտ Մեսիև Սաբիգ Թելման օղլու
Ադրբեջանի ԶՈւ լեյտենանտ Մեսիև Սաբիգ Թելման օղլու

Հունիսի 14-ին Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի զորամասերից մեկում ծառայակցի կրակոցից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Հուսեյնով Օրխանը (Hüseynov Orxan):

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Օրհան Հուսեյնովը (աջից)
Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Օրհան Հուսեյնովը (աջից)

Հունիսի 17-ին անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի Աղդամի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, հետախույզ 32-ամյա Օջախվերդիև Ռուսլան Իլհամ օղլուն** (Ocaxverdiyev Ruslan İlham oğlu):
    
    

Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին բաց աղբյուրներից հայտնի է դարձել հունվարի 1-ից հունիսի 30-ը Ադրբեջանի բանակի 35 զինծառայողի մահվան մասին։
    

Ադրբեջանի կորուստները՝ հունիսի ընթացքում
Ադրբեջանի կորուստները՝ հունիսի ընթացքում

    
    

* Նշված 3-ից բացի, հայտնի է ևս մեկ սպանվածի մասին, ում դեպքում զինծառայող լինելու մասին տվյալներն առայժմ չեն հաստատվել:

** Հունիս ամսին կա անհայտ հանգամանքներում մահացած մեկ կորուստ, որին ներառել ենք ոչ մարտական կորուստների ցանկում:

7241 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 15:20, 11.07.2017
այ ոչխարներ, հունիսը 30 օրից է ոչ թե 31։