Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Մինչ 2020թ․ ԵՄ-ն «Արևելյան գործընկերության» երկրների քաղաքացիներին կազատի ռոումինգի ծառայությունների վճարից

11:05, երեքշաբթի, 11 հուլիսի, 2017 թ.
Մինչ 2020թ․ ԵՄ-ն «Արևելյան գործընկերության» երկրների քաղաքացիներին կազատի ռոումինգի ծառայությունների վճարից

Մինչև 2020 թվականն «Արևելյան գործընկերության» երկրների քաղաքացիները կազատվեն Եվրոմիության տարածքում ռոումինգի ծառայությունների վճարից: Այդ մասին Քիշնևում կայացած «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների իններորդ խորհրդակցության շրջանակներում հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը: Անվճար ռոումինգի մասին հայտարարությունը կընդունվի աշնանը Բրյուսելում կայանալիք գործընկեր երկրների գագաթնաժողովում:

«Մենք կտրամադրենք գործընկեր երկրներին լայնաշերտ ռոումինգի ծառայությունների հասանելիություն: Մենք նաև շեշտը կդնենք իրավական պետության և հիմնարար իրավունքների վրա: Ցանկանում ենք ավարտել եվրոպական տրանսպորտի ցանցի ընդլայնումը: Եվ դա օրինակներից մեկն է, որ մենք կարող ենք առաջարկել»,- ասել է Յոհանես Հանը:

Եվրոհանձնակատարը հավելել նաև, որ ԵՄ-ն ցանկանում է, որ միությունում գործարարները և քաղաքացիները լիարժեք օգուտ ստանան Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ նոր համաձայնագրերի կողմից բացված նոր առևտրային հնարավորություններից:

Նշենք, որ «Արևելյան գործընկերության» մեջ են մտնում Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ուկրաինան և Մոլդովան:
    
     Խորհրդակցության ընթացքում խոսվել է նաև «Արևելյան գործընկերության» անդամ երկրների միջև սառեցված հակամարտությունների մասին։ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Ադրբեջանը հաճախ է չարաշահում իրավիճակը, որպեսզի մարտահրավերներ նետի։ «Հուլիսի 4-ին ադրբեջանական իշխանությունները դարձյալ առաջնորդվեցին ահաբեկիչներին հատուկ ռազմավարությամբ՝ խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան կիրառելով»,- նշել է Նալբանդյանը։

2200 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am