Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում տղամարդը 10 տարի սեքսուալ ստրկության մեջ է պահել տղա երեխայի

23:10, հինգշաբթի, 13 հուլիսի, 2017 թ.
Մոսկվայում տղամարդը 10 տարի սեքսուալ ստրկության մեջ է պահել տղա երեխայի

Մոսկվայում ձերբակալել են 40-ամյա մի տղամարդու, ով 10 տարի շարունակ սեքսուալ ստրկության մեջ է պահել տղա երեխայի: Նա տղայի հետ ծանոթացել է 2007-ին, երբ վերջինս 9 տարեկան է եղել: Առաջարկել է ապրել իր հետ, տղան տվել է իր համաձայնությունն ու հեռացել տնից: Դրանից հետո տղամարդը նրան փակել է սենյակում, դուրս չի թողել և պարբերաբար նրա հանդեպ իրականացրել է սեքսուալ բնույթի գործողություններ:
     10 տարի առաջ տղայի ենթադրյալ սպանության վերաբերյալ հարուցվել էր քրեական գործ, նրա հանդեպ անգամ դաշնային հետախուզում էր հայտարարվել:
     Այժմ կասկածյալը խոստովանել է իր մեղքը և սպասում է դատավճռին:

Աղբյուրը` life.ru
10232 | 1
Facebook