Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Բեռլինի հանրահայտ «Կոմիշե օպեր» թատրոնի նվագախումբը

14:05, երեքշաբթի, 11 հուլիսի, 2017 թ.
Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Բեռլինի հանրահայտ «Կոմիշե օպեր» թատրոնի նվագախումբը

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հուլիսի 9-ին ղեկավարել է Բեռլինի «Կոմիշե օպեր» թատրոնի նվագախումբը։ Համերգը կայացել է «Կորինյան երաժշտական ամառ» փառատոնի շրջանակներում։ Այն Գերմանիայում անցկացվող հեղինակավոր փառատոն է, որն ավելի քան 50 տարվա պատմություն ունի։ Փառատոնը տեղի է ունենում 1258 թվականին հիմնադրված Chorin վանական համալիրում։
     Ճարտարապետական այս հուշարձանն այսօր համարվում է բազմաթիվ մշակութային միջոցառումների անցկացման վայր։ «Կորինյան երաժշտական ամառ» փառատոնը հյուրընկալում է մեծահամբավ երաժիշտների և կոլեկտիվների։
     Հուլիսի 9-ի համերգային ծրագրում Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչել են Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Դաշնամուրի 9-րդ կոնցերտը, Լյուդվիգ վան Բեթհովենի 3-րդ սիմֆոնիան «Հերոսական»: Որպես մենակատար հանդես է եկել գերմանացի դաշնակահար Մարտին Շթադֆելդը, ով բազմաթիվ միջազգային մրցույթների, այդ թվում Echo Klassik մրցանակի քառակի դափնեկիր է։
     Սա Սերգեյ Սմբատյանի և նվագախմբի հետ առաջին համագործակցությունն է:

1019 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am