Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Գոռ Վարդանյանն ստացավ իր բաժինը

13:00, երեքշաբթի, 11 հուլիսի, 2017 թ.
Գոռ Վարդանյանն ստացավ իր բաժինը
     Ինչպես հայտնի է, կարատեիստ, դերասան-ռեժիսոր Գոռ Վարդանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական, ով համակարգելու է սպորտի բաժնի աշխատանքը: Ասում են՝ Վարդանյանին նշանակելով խորհրդական, Տարոն Մարգարյանը վարձահատույց է լինում նրան՝ քարոզարշավի ժամանակ մատուցած ծառայությունների դիմաց:
     Հիշեցնենք, որ սպորտսմենն ընտրությունների ժամանակ բավականին ակտիվորեն աջակցում էր Մարգարյանին: Ի դեպ, Վարդանյանը խորհրդական էր նշանակվել նաև Գագիկ Բեգլարյանի քաղաքապետ եղած ժամանակ ու ըստ լուրերի՝ կրկին քարոզարշավին նրա կողքին կանգնելու դիմաց: Իսկ երբ քաղաքապետ դարձավ գործող վարչապետ Կարեն Կարապետյանը, Գոռ Վարդանյանը հրաժարական տվեց:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
24688 | 6
Facebook