Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Պարզապես սիրահարվել եմ Կոմիտասի երաժշտությանը». կիթառի միջազգային 3-րդ փառատոնի մասնակիցները տպավորված են հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ

11:20, երեքշաբթի, 11 հուլիսի, 2017 թ.
«Պարզապես սիրահարվել եմ Կոմիտասի երաժշտությանը». կիթառի միջազգային 3-րդ փառատոնի մասնակիցները տպավորված են հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ

Հունիսի 29-ից հուլիսի 9-ը Հայաստանի մայրաքաղաքում անցկացված Երևանյան միջազգային կիթառի 3-րդ փառատոնի մասնակից երաժիշտները տպավորված են հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ և փառատոնի բարձր մակարդակով:
     Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի դասախոս, հայտնի կիթառահար Վլադիմիր Կիրասիրովն առաջին անգամ էր Հայաստանում:
     «Տպավորություններս շատ լավն են: Երկու համերգ եմ ունեցել փառատոնի շրջանակում: Հանդիսատեսը շատ ջերմ էր: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված: Այստեղ հանդես եմ եկել նաև վարպետության դասով, որին մասնակցել են շատ տաղանդավոր երեխաներ: Հիասքանչ է, որ կա նման փառատոն, որին մասնակցում են կիթահարներ տարբեր երկրներից, կիսվում իրենց փորձով: Սա երիտասարդ կիթառահարների ինքնազարգացման համար մեծ խթան է»,- նշում է Վլադիմիր Կիրասիրովը:
     Կիթառահարը փաստում է, որ դասական կիթառի նկատմամբ հետաքրքրություն աշխարհում կա, բայց ավելի քիչ է, քան մյուս գործիքների նկատմամբ: «Հետաքրքրությունը դասական կիթատի նկատմամբ հնարավոր է մեծացնել նման հրաշալի փառատոնների միջոցով»,- շեշտեց նա՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի ևս հանդես կգա Երևանյան միջազգային կիթառի փառատոնին:
     Եվգենիա Մարկովան նույնպես տպավորված է փառատոնով, Երևանում է երկրորդ անգամ:
     «Հանդիսատեսը շատ ջերմ էր. Երևանում միշտ շատ հաճելի է ելույթ ունենալ: Հանդիսատեսին շատ հետաքրքրեց իմ գործիքը՝ դոմրան: Ի դեպ, մեր համերգներից մեկին հանդես ենք եկել նաև Կոմիտասի, Նարեկացու ստեղծագործություններով: Շատ սիրում եմ իրենց գործերը, կատարել եմ նաև Սանկտ Պետերբուրգում: Պարզապես սիրահարվել եմ Կոմիտասի երաժշտությանը»,-ընդգծեց Եվգենիա Մարկովան՝ նույնպես հույս հայտնելով, որ հնարավորինս շուտ կվերադառնա մեր երկիր:
     Բացի համերգներից հյուրերը նաև հնարավորություն են ունեցել բացահայտելու Հայաստանը, եղել են մեր երկրի տարբեր մշակութային վայրերում, ծանոթացել մեր պատմությանը:
     Հիշեցնենք, որ Երևանում անցկացված կիթառի 3-րդ փառատոնին մասնակցեցին ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից: Երրորդ տարին անցկացվող երաժշտական տոնը հայ կիթառահարներին ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին ծանոթանալու, կիթառի սիրահարներին յուրօրինակ երաժշտություն ունկնդրելու և վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն ընձեռեց:
     Երաժշտական տոնը կազմակերպել էին Երևանի կիթառահարների և Կիթառի միջազգային փառատոնների ասոցիացիաները: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Ժորա Սարգսյանը:

«Պարզապես սիրահարվել եմ Կոմիտասի երաժշտությանը». կիթառի երևանյան միջազգային 3-րդ փառատոնի մասնակիցները տպավորված են հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ
«Պարզապես սիրահարվել եմ Կոմիտասի երաժշտությանը». կիթառի երևանյան միջազգային 3-րդ փառատոնի մասնակիցները տպավորված են հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ
798 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am