Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Ֆիրդուսի շուկայի առևտրականները կանխել են առաջին սեղանիկների ապամոնտաժումը. «Հրապարակ»

10:10, երեքշաբթի, 11 հուլիսի, 2017 թ.
Ֆիրդուսի շուկայի առևտրականները կանխել են առաջին սեղանիկների ապամոնտաժումը. «Հրապարակ»
     «Հրապարակ»-ը գրում է․ «Ֆիրդուսու շուկայի առևտրականների պայքարը շարունակվում է։ Երեկ, ժամը 21-ի սահմաններում մեզ ահազանգեցին, որ գաղտագողի «հյուրեր» են ժամանել շուկա՝ Տիգրան Մեծին հարակից սեղանիկներն ապամոնտաժելու։ Առևտրականներն արագ հայտնվել են և արգելել ապամոնտաժումը։ «Հյուրերը»՝ ոստիկաններ և Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցներ, մեր թղթակցին հանգստացրել են, թե «եկել ենք թարմ օդ շնչելու»։ Առևտրականները պատմել են, որ վտարման գործընթացը նոր փուլ է մտել՝ փորձում են մաս-մաս լուծել հարցը։ Եթե 3-4 սեղանիկ ապամոնտաժվի, սայլը տեղից կշարժվի։ Առևտրականները վստահեցրել են, որ հացի խնդիր են լուծում՝ այն շուկաներում, ուր իրենց առաջարկում են տեղափոխվել, առևտուր չկա»։
3086 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am