Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Արցախի ՊԲ-ն ստիպված էր ինքնապաշտպանության դիմել». ՀՀ ԱԳ նախարար

22:05, երկուշաբթի, 10 հուլիսի, 2017 թ.
«Արցախի ՊԲ-ն ստիպված էր ինքնապաշտպանության դիմել». ՀՀ ԱԳ նախարար
     Քիշնևում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո, ասուլիսի ժամանակ, արձագանքելով Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ մեկնաբանություններին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, շեշտել է. «Կրկին Ադրբեջանի ներկայացուցիչները, չարաշահելով այս հարթակը, օրակարգի թեմայի՝ Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության մասին խոսելու փոխարեն հանդես են գալիս սադրիչ հայտարարություններով։
     Անվտանգությունը մեր տարածաշրջանում շարունակում է վտանգված լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ադրբեջանից մշտապես հնչող ուժի կիրառման սպառնալիքների պատճառով: 2016-ի ապրիլին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ, որն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, քաղաքացիական բնակչության, ներառյալ երեխաների, կանանց ու ծերերի նկատմամբ իրականացված վայրագություններով, զոհվածների մարմինների խոշտանգումներով, ԴԱԵՇ-ի ոճով գլխատումներով։
     Հուլիսի 4-ին Ադրբեջանի ղեկավարությունը կրկին, տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների ոճով, ինչպես շատ անգամ դրանից առաջ, իր ժողովրդին որպես կենդանի վահան օգտագործեց` Լեռնային Ղարաբաղը ծանր հրետանիով, ներառյալ TR-107 համազարկային հրթիռային համակարգով ռմբակոծելու համար։ Ի պատասխան, ԼՂ պաշտպանության բանակը ստիպված էր ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների դեմ ինքնապաշտպանության դիմել։
     Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերով ստանձնած իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, հատկապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, որը կարող է նաև կանխարգելման մեխանիզմ հանդիսանալ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետևանքների համար ողջ պատասխանատվությունը»:
3347 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 23:00, 10.07.2017
արա այ ֆուցն, մենք արդարանալու բան չունենք, ադրբեջանը մեր զինվորին ամեն օր սպանումա.. դու էդքան դուխ չունես? ասես, գյ.ոթվերաները խփում են մենք էլ որպես ռուսի բ։ոզ մենք էլ կխփենք, այ վախկոտ համբալներ..
hayi baxt
hayi baxt 23:10, 10.07.2017
Es vochxar@ xosel giti ????
Ba esqan trainer inchi cher xosum
Hents azerin kokordits brnets....lezun batsvets