Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Խցեր կան, որոնց պայմանները շատ ավելի ծանր են պատժի համար, քան գնդակահարությունը»․ Փաշինյան

17:20, երկուշաբթի, 10 հուլիսի, 2017 թ.
«Խցեր կան, որոնց պայմանները շատ ավելի ծանր են պատժի համար, քան գնդակահարությունը»․ Փաշինյան
     ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, «2016 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման քննարկման ժամանակ, անդրադարձավ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց խնդիրներին։ Նա տեղեկացրեց, որ ՀՀ-ում կա ցմահ ազատազրկման դատապարտված 97 անձ, որոնցից 32-ը դատապարտված է մահապատժի մինչև 2003 թվականը։ Բայց երրորդ հանրապետությունում նման դատավճիռ չի եղել, իսկ 2007-ին, երբ վերացավ մահապատիժը, այն փոխարինվեց ցմահի։ «60 հոգի ցմահի են դատապարտվել 2003-2011թթ․ և 5 հոգի՝ 2011-ից մինչ օրս։ Իսկ 2011-ը մի տարեթիվ է, երբ ՔՕ-ն փոփոխվեց սպանության հոդվածի երկրորդ մասով և հնարավորություն ստեղծվեց դատապարտել 16-ից 20 տարվա ազատազրկման։ 2003-2011թթ․ ՀՀ-ում տարվա մեջ միջինացված 7,5 մարդու նկատմամբ ցմահ դատապարտման վճիռ է կայացվել, 2011-2017թթ․՝ 0,8 մարդու նկատմամբ, այսինքն՝ 7 անգամ նվազել է։ Այո, 97-ը կատարել են ծանր հանցանք, բայց նաև կարծում եմ, որ 21-րդ դարում պետք է կարողանանք հաշվի առնել նրանց իրավունքների պաշտպանության հարցը՝ հաշվի առնելով նաև տուժողների իրավահաջորդների կարծիքը»։ Փաշինյանը խոսեց նաև ցմահ կամ օրինակ 30 տարի ազատազրկման դատապարտվածների պահման պայմանների մասին։ Նրա խոսքով՝ խցեր կան, որոնց պայմանները շատ ավելի ծանր են պատժի համար, քան գնդակահարությունը։
     Խորհրդարանն սպառեց պատգամավորների նախաձեռնությամբ գումարված արտահերթ նստաշրջանի աշխատանքները։
2297 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Sargis
Sargis 00:02, 11.07.2017
Pashik hogit chemertem et kalanavayr a patjavayr a te sanatoria ya?Mardiq kan azatutyan mej aveli vat en snvum qanc et lkti hancagorcnere bantum,tomatov,msov,5 tesak arajinov u 7 tesak 2 -rd ov konyakn el skzbic axorjak bacelu hamar:
Qo pes ga n d o nneri mexqov a eli vor bezpridelnere chen uzum orenq chanachen,vochinch etenc cheq mna verj i verjo priznat ke gaq:
Karcum en te tuganqnere vor che mucecin jamanake kancni u ke moracvi:
Petqa guyqi brnagravum katarel en tan exac chexace tanel achurdov vacharel,10dr el tan eli bana vor kopek ar kopek mucvi et tuganqe ,ay et depqum el chi xaxti: