Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Որն է աղացած և լուծվող սուրճերի տարբերությունը, և ինչու պետք է չքնելու համար նախընտրել միայն թունդ թեյը

21:05, կիրակի, 16 հուլիսի, 2017 թ.
Որն է աղացած և լուծվող սուրճերի տարբերությունը, և ինչու պետք է չքնելու համար նախընտրել միայն թունդ թեյը
     Սուրճի հատիկը բաղկացած է 2 թաղանթից` ներքին և արտաքին։ Հասունացած սուրճն այդ 2 թաղանթներում կուտակում է 2 տարբեր ալկալոիդներ (բուսական մնացորդներ). արտաքինում` կոֆեին, ներքինում` թեոբրոմին: Հայաստանում լայնորեն կլիրառվող աղացած սև սուրճի մեջ առկա են 2 շերտերը միաժամանակ, իսկ ահա լուծվող սուրճը, որը լայնորեն տարածված է Ռուսաստանում և Արևմուտքում, պատրաստվում է միայն ներքին թաղանթից՝ թեոբրոմինից: Որն է կոֆեինի և թեոբրոմինի տարբերությունը:
     Երբ մենք սովորական սև սուրճ ենք խմում, անմիջապես սկսում է գործել կոֆեինի ազդեցությունը, որը տևում 20-25 րոպե: Այն նեղացնում է բոլոր օրգանների անոթները, բացի երիկամներից։ Երիկամներինը, հակառակը, լայնացնում է։ Մնացած օրգաններում բարձրանում է արյան ճնշումը, լավանում է արյունաշրջանառությունը, մարդն աշխուժություն է զգում:
     25 րոպե հետո կոֆեինի ազդեցությունն անցնում է, իսկ թեոբրոմինի էֆեկտն` սկսվում։ Վերջինն, ի տարբերություն կոֆեինի, լայնացնում է բոլոր անոթները, բացառությամբ՝ երիկամներինը. դրանք նեղանում են։ Ստացվում է, որ կոֆեինի ժամանակ արյան ճնշումը բարձրանում է, իսկ դրա ազդեցության դադարից հետո, թեոբրոմինի ազդեցության տակ, արյան ճնշումն ընկնում է, անգամ կարող է թեթևակի ցավ զգացվել երիկամների շրջանում: Ուստի սրճելուց 20-25 րոպե հետո պետք է մեկ բաժակ սովորական ջուր խմել՝ այդ էֆեկտը մեղմելու համար:
     Սակայն ամենամեծ տարբերությունն այն է, որ լուծվող սուրճը մարդու մոտ քնելու ցանկություն է առաջացնում հենց սկզբից, քանի որ դրանում կոֆեինի պարունակությունը ոչ ավելի է, քան 5-10%: Եվ բնավ էլ կապ չունի, թե որքան թանկարժեք ու որակյալ է լուծվող սուրճը, այն պետք է խմել այն ժամանակ, եթե ուզում եք արագ ու խորը քնել:
     Ըստ այդմ մասնագետները հատկապես վարորդներին խորհուրդ են տալիս զգոնությունը չկորցնելու ու ճանապարհին չքնելու համար ոչ մի դեպքում չխմել լուծվող սուրճ, իսկ աղացած սուրճ խմելու դեպքում 20 րոպե հետո անպայման սառը ջուր խմել: Իսկ ավելի գերադասելի է սուրճի փոխարեն խմել թունդ սառը կամ կանաչ թեյ: Այն բաղկացած է մաքուր կոֆեինից և թեոբրոմին չի պարունակում։
21904 | 0
Facebook