Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

ԴԱԻՇ-ի իշխանության տակ գտնվող Մոսուլում բարձրացվել է Իրաքի դրոշը

16:30, երկուշաբթի, 10 հուլիսի, 2017 թ.
ԴԱԻՇ-ի իշխանության տակ գտնվող Մոսուլում բարձրացվել է Իրաքի դրոշը

Կիրակի օրը Տիգրիս գետի ափին բարձրացվել է Իրաքի դրոշը, ինչը խորհրդանշել է Մոսուլի ազատագրումն ահաբեկիչներից: ԴԱԻՇ ահաբեկիչներից քաղաքն ազատագրելու մասին տեղեկատվությունը հաստատել է նաև երկրի վարչապետ Հայդար ալ-Աբադին: Այժմ զինվորականներն զբաղված են քաղաքի ականազերծմամբ ու վերականգնմամբ: Ամենահամեստ հաշվարկներով` տների, հիվանդանոցների ու ճանապարհների վերականգնման համար առնվազն 5 տարի և միլիոնավոր դոլարներ անհրաժեշտ կլինեն:
     Մոսուլի ազատագրումը տևել է մեկուկես տարի: Ցամաքային ռազմագործողություններն իրականացրել են Իրաքի կառավարական զորքերն, իսկ օդից նրանց աջակցել է ԱՄՆ գլխավորությամբ գործող արևմտյան կոալիցիան:
     Իրաքյան բանակը Մոսուլն ազատագրելու մարտերի ընթացքում շուրջ 30 հազար զինծառայող է կորցրել` ոչնչացնելով ընդամենը 1300 ահաբեկչի: Քաղաքում չկա մի շինություն, որին չի դիպել պատերազմը: Ոչնչացվել են օդանավակայանը, կայարանն ու համալսարանը: Խաղաղ բանկչության շրջանում զոհերի թիվը գերազանցում է 7 հազարը: Փորձագետների կարծիքով՝ նման կորուստներից հնարավոր կլիներ խուսափել, եթե ավիացիայի և ցամաքային ուժերի գործողությունները համակարգված լինեին, իսկ բնակիչների համար մարդասիրական միջանցք բացվեր, ինչպես արվել է Հալեպի դեպքում:
     Զինվորականները, սակայն, ողջ պատասխանատվությունը դնում են ահաբեկիչների վրա:

2727 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am