Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ավելի ճիշտ կլինի՝ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ». Սասուն Միքայելյան

15:55, երկուշաբթի, 10 հուլիսի, 2017 թ.
«Ավելի ճիշտ կլինի՝ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ». Սասուն Միքայելյան

«Վերջերս եկել եմ այն եզրակացության, որ ավելի ճիշտ կլինի՝ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ: Վերջիվերջո, մի անգամ պարտավորություն կվերցնի իր վրա, թե չէ տարիների ընթացքում եսիմ քանի վարչապետ է փոխվել, և ինքն իր վրա պարտավորություն չի վերցրել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը` նշելով, որ այս տարիների ընթացքում անընդհատ մի խնդիր առաջանալու դեպքում վարչապետ են փոխել, իսկ եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, ապա ինքն իրեն չի փոխի և կփորձի խնդիրը լուծել:
     Այն դիտարկմանը, թե ինչպես դրան հասարակությունը կարձագանքի, Միքայելյանը պատասխանել է. «Իսկ այս ձևի ապրելակերպին, որ ժողովուրդը հաշտվել է, լա՞վ է: Վերջնական եթե էդ մարդը կարա անի, թող անի, եթե չէ, չէ»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ դա իր անձնական կարծիքն է, այլ ոչ թե «Ելք» խմբակցությանը:

7231 | 15
Facebook