Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Քարանձավների վարձակալները ծիծաղելի թվեր են առաջարկել, բայց թե հանձնաժողովն ինչ որոշում կկայացնի, պարզ չէ». բնապահպանն ահազանգում է

16:20, երկուշաբթի, 10 հուլիսի, 2017 թ.
«Քարանձավների վարձակալները ծիծաղելի թվեր են առաջարկել, բայց թե հանձնաժողովն ինչ որոշում կկայացնի, պարզ չէ». բնապահպանն ահազանգում է

Վերջերս անդրադարձել էինք, Վայոց ձորի մարզի Գնիշիկի համայնքի վարչական տարածքում գտնվող քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթի վերաբերյալ խնդրին:
     Քրանձավները մրցութային կարգով վարձակալության տալու ծրագրի շուրջ երեկ քննարկում է եղել, որին անդրադարձել է բնապահպան Սիլվա Ադամյանը: «ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանն ասաց, որ վարձակալները ծիծաղելի թվեր են առաջարկել, բայց թե հանձնաժողովն ինչ որոշում կկայացնի, չգիտի: Թե ինչ թվի մասին է խոսքը, փոխնախարարը չասաց: Մի հարց էլ կա, հարց ուղղեցի, թե արդյոք քարանձավների մուտքը (որոշ դեպքերում շատ փոքր է և դժվար անցանելի) փոփոխության կենթարկվի վարձակալողի կողմից, ասաց, որ այո՝ թույլատրելի սահմաններում հնարավոր է փոփոխվի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է բնապահպանը:
     «Քարանձավների զգայուն ու յուրօրինակ էկոհամակարգերի մասին, պարզվեց, նախարարությունում տեղյակ են, թեպետ դա չի խանգարում օրինակ անցքը մեծացնեն ու չմտածեն հետևանքների կամ էկոհամակարգի հնարավոր փոփոխությունների մասին:
     Ինչևէ, վարձկալող ընկերության պահանջների մեջ նաև շտապ օգնության մեքենայի պարտադիր կայանումն էլ պետք է ներառել, ի վերջո կենդանական աշխարհի յուրօրինակ ներկայացուցիչների հետ գործ ունենք, կատակ բան չի...»,- իր մտահոգությունն է հայտնել բնապահպանը:

1857 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am