Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Ի՞նչ է խոսում քաղաքը

Անբասիր զինծառայություն անցած զինվորականներին զրկում են հասանելիք կենսաթոշակից

19:05, երկուշաբթի, 10 հուլիսի, 2017 թ.
Անբասիր զինծառայություն անցած զինվորականներին զրկում են հասանելիք կենսաթոշակից

Այն զինծառայողներն, ովքեր զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունեն առնվազն 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ, ըստ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ կարող են ստանալ զինվորական կենսաթոշակ երկարամյա ծառայության համար:

Սակայն պատկան մարմինները գտել են հնարն՝ ինչպես անեն, որ հնարավորինս շատ մարդու զրկեն այս կենսաթոշակից: Ասում են, որ երբ մոտենում է զինվորականի՝ թոշակի անցնելու ժամանակը, նրան ամենատարբեր «սարքովի» պատճառաբանություններով ազատում են աշխատանքից: Եվ քանի որ ծառայության 20 տարին պետք է անընդմեջ լինի, ապա անգամ 19 տարվա անբասիր զինծառայություն անցած մարդուն զրկում են հասանելիք կենսաթոշակից:

Ասում են նաև, որ միևնույն «սկզբունքը» գործում է նաև ԱԻՆ և այլ ոլորտներում:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
16958 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am