Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Հուլիսի 10-ն է՝ ոչ մի արձագանք ՊՊԾ գնդի ցուցակների, բաժանված ընտրակաշառքի և այլ խախտումների մասին»․ Մարուքյան

15:20, երկուշաբթի, 10 հուլիսի, 2017 թ.
«Հուլիսի 10-ն է՝ ոչ մի արձագանք ՊՊԾ գնդի ցուցակների, բաժանված ընտրակաշառքի և այլ խախտումների մասին»․ Մարուքյան
     «Ընտրությունների ժամանակ երկրում զանգվածաբար ընտրակաշառք է բաժանվել ու այնպիսի ծավալով, որ ՀՀԿ-ի շտաբների մոտ հերթեր էին, չեք իմացե՞լ այդ մասին»,- դիմելով գլխավոր դատախազին ու ԿԸՀ նախագահին՝ Աժ ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ «Մայիսի 26-ին հաղորդում ենք ներկայացրել, հուլիսի 10-ն է՝ որևէ տեղեկություն չունենք։ Ոչ մի արձագանք ՊՊԾ գնդի ցուցակների մասին, ոչ մի պատասխան ընտրակաշառքներ բաժանողների մասին և այլն։ Որևէ մեկին հարցաքննե՞լ եք, շտաբներ գնացե՞լ եք։ Ասեմ ավելին, փաստաթղթերում նյութ կա, որ փող բաժանելու համակարգով վերադարձի ինստիտուտ կա։ Այսինքն, սահմանված չափով ձայն չապահովելու համար փողը «վազվռատ» ես անում»։ Ինչ պետք է արվեր քաղաքացու կողմից։ Ըստ Մարուքյանի՝ նա ընտրության օրն իր ձայնով պետք է իշխանափոխություն իրականացներ, բայց եղավ այն, ինչ եղավ։ «Երբ եկան, դուռը թակեցին, ասացին՝ գրանցվեք կաշառքի համար, գրանցվեցիք, ո՞վ էր մեղավոր, Մուկուչյա՞նը։ Ընտրության օրը, որ տարան ընտրության, քվեարկեցիք փող տվող ուժի օգտին, ո՞վ էր մեղավոր»,- շարունակեց պատգամավորը։
1320 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am