Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Ինձ համար ամենահետաքրքիրը մարդու զգացմունքներն են». «Անտիկյան» ցուցասրահում կներկայացվեն Լիլիթ Սողոմոնյանի աշխատանքները

15:10, երկուշաբթի, 10 հուլիսի, 2017 թ.
«Ինձ համար ամենահետաքրքիրը մարդու զգացմունքներն են». «Անտիկյան» ցուցասրահում կներկայացվեն Լիլիթ Սողոմոնյանի աշխատանքները

«Անտիկյան» ցուցասրահում հուլիսի 12-ին կներկայացվեն նկարչուհի Լիլիթ Սողոմոնյանի գրաֆիկական աշխատանքներն ու նկարազարդ ափսեները:
     Լիլիթ Սողոմոնյանը նկարչությամբ զբաղվում է շատ վաղուց: Նրա ստեղծագործության հիմնական թեման մարդն է: «Ինձ համար ամենահետաքրքիրը մադու զգացմունքներն են, որոնք փորձում եմ ներկայացնել իմ տեսանկյունից»,- ասում է նկարչուհին:
     «Նոր գաղափարին մարմին տալ, նորածին էակների տեսքով պատկերել մարդկանց մտքերը, զգացմունքներն ու հույզերը. իմ ստեղծագործությունները հիմնականում ամբողջանում են այս գաղափարի շուրջ»,- մեզ հետ զրույցում անկեղծացել էր Լիլիթ Սողոմոնյանը:
     1989-ից Լիլիթ Սողոմոնյանը մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների Հայաստանում, Ֆրանսիայում, Վրաստանում, ԱՄԷ-ում, Իտալիայում, Լիբանանում, Սիրիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Քուվեյթում, Ռուսաստանում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Գերմանիայում, Վաշինգտոնում, Մոսկվայում, Սան Ֆրանցիսկոյում: Արվեստագետները Լիլիթ Սողոմոնյանի նկարչությունն անվանում են անկեղծ նկարչություն:

«Ինձ համար ամենահետաքրքիրը մարդու զգացմունքներն են». «Անտիկյան» ցուցասրահում կներկայացվեն Լիլիթ Սողոմոնյանի աշխատանքները
«Ինձ համար ամենահետաքրքիրը մարդու զգացմունքներն են». «Անտիկյան» ցուցասրահում կներկայացվեն Լիլիթ Սողոմոնյանի աշխատանքները
«Ինձ համար ամենահետաքրքիրը մարդու զգացմունքներն են». «Անտիկյան» ցուցասրահում կներկայացվեն Լիլիթ Սողոմոնյանի աշխատանքները
«Ինձ համար ամենահետաքրքիրը մարդու զգացմունքներն են». «Անտիկյան» ցուցասրահում կներկայացվեն Լիլիթ Սողոմոնյանի աշխատանքները
958 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am