Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 29 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«4/14, 4/15 տեղամասերի պատասխանատուներն ավելի քան 6 միլիոն են ստացել ՀՀԿ-ի համար 600 կողմ ձայն ապահովելու համար»․ Փաշինյանի բացահայտումները

14:40, երկուշաբթի, 10 հուլիսի, 2017 թ.
«4/14, 4/15 տեղամասերի պատասխանատուներն ավելի քան 6 միլիոն են ստացել ՀՀԿ-ի համար 600 կողմ ձայն ապահովելու համար»․ Փաշինյանի բացահայտումները
     ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավին ՀՀԿ-ի համար աշխատողների ցուցակներին, կրկին բացահայտումներ հրապարակեց․ «Իմ ձեռքի տակ հետևյալ թուղթն է․ տեղամաս 4/01․ 700-ից ձայնից պակաս եկած ձայնի գումարը վերադարձնում եմ․ ՀՀԿ շտաբի պետ՝ Ա․ Ազոյան։ Ստեղ ցուցակավոր մարդկանց անուն-ազգանունները կան՝ գումարները դեմները գրած։ Օրինակ, 4/14-ի պատասխանատու Հ․ Գալստյանն ավելի քան 6 միլիոն է ստացել 600 կողմ ձայն ապահովելու համար։ 4/15 տեղամասի պատասխանատու Մ․ Շահինյանն՝ ավելի քան 6 մլն՝ 600 ձայնի համար, Հ․ Մարությանը՝ 6 մլն՝ 700 ձայնի համար և այլն։ Առանձնացվել են նաև ընտրողների խմբերն ու տակը նշված է՝ ովքեր են առաջնորդողները։ Ինչ պետք է անի քաղաքացին՝ սրանք իմանալով։ Պետք է դիմի իրավապահներին։ Բայց ստեղ էլ պրոբլեմ կա, որովհետև պազվում ա՝ Կոմիտաս 56 հասցեի տեղամասը ֆաքս է ստացել ոստիկանությունից, որտեղ գրված է՝ ՊՊԾ գնդի որ ծառայողը քանի ձայն է ապահովելու ՀՀԿ-ի համար»,- հավելեց պատգամավորը։
1375 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Sargis
Sargis 00:09, 11.07.2017
Ba et porit meji q a q e inch po x e rov es lcrel he?????im ashxatavardzic e pahvum u ko pes lktinerin trvum: