Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ի վերջո, Հայաստանի Հանրապետությունում սեքս կա՞, թե՞՝ ոչ»․ Փաշինյանը՝ Մուկուչյանին

12:45, երկուշաբթի, 10 հուլիսի, 2017 թ.
«Ի վերջո, Հայաստանի Հանրապետությունում սեքս կա՞, թե՞՝ ոչ»․ Փաշինյանը՝ Մուկուչյանին
     «Ուզում ենք հասկանալ՝ բնության մեջ վարչական ռեսուրսի չարաշահում երևույթը գոյություն ունի՞, թե՞՝ ոչ։ Օրինակ, դպրոցի տնօրենը կարո՞ղ է աշակերտի ծնողին գրել ցուցակում ու դա անել աշխատանքի ժամին, կամ ՊՊԾ գնդի հրամկազմը կարո՞ղ է ընտրողների ցուցակ գրել ու ֆաքս անել ՀՀԿ շտաբ։ Ո՞րն ա վարչական ռեսուրսի չարաշահումը, ասեք՝ իմանանք։ Ձեր հայտարարություններից հիշեցի Սովետական միության ասացվածքներից մեկը, երբ կառավարությունը հայտարարել էր, որ Սովետմիությունում սեքս չկա, հիմա Ձեր ասածներից ստացվում ա՝ վարչական ռեսուրսի չարաշահում չկա»,- դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
     ԿԸՀ նախագահը նշեց, որ բնության մեջ նման երևույթ կա, բայց օրենքով սահմանված է՝ որոնք են վարչական ռեսուրսների չարաշահումները։
     «Երբ Դուք եք նայում՝ ընտրությունների ժամանակ չի եղել վարչական ռեսուրսի չարաշահում, երբ մենք՝ եղել է։ Տեսողության հարց է, ինչ է, չեմ հասկանում։ Ի վերջո, Հայաստանում սեքս կա՞, թե՞՝ չկա՝ նկատի ունեմ ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսի չարաշահումը, եթե ասում եք չկա՝ կընդունենք ի գիտություն»,- կատակեց Փաշինյանը։
3841 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
anti jhud
anti jhud 13:31, 10.07.2017
Es erkrum ete mi ban mnatsel e da sexn e
Amen or aravotits iriku.....hayastanum inchqan txamard ka 16-99 tarekan
Virtual sex en anum hhkin u nra arajnordin
U Chen el karoxanum bavararel