Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Մուկուչյանին ի՞նչ վատություն էինք արել, որ մեր 66% ձայներն անտեսեց ու 34% ձայն ունեցող Բալասանյանին կարգեց քաղաքապետ»․ պատգամավորը ներկայացրեց գյումրեցիների բողոքը

12:30, երկուշաբթի, 10 հուլիսի, 2017 թ.
«Մուկուչյանին ի՞նչ վատություն էինք արել, որ մեր 66% ձայներն անտեսեց ու 34% ձայն ունեցող Բալասանյանին կարգեց քաղաքապետ»․ պատգամավորը ներկայացրեց գյումրեցիների բողոքը
     «Գյումրու ավագանու ընտրություններից հետո գյումրեցիների կողմից շրջանառվում է հետևյալ միտքը՝ մենք ի՞նչ վատություն էինք արել, որ մեր 66% ձայները Մուկուչյանն անտեսեց ու 34% ձայն ունեցող Բալասանյանին կարգեց քաղաքապետ։ Չեք գտնո՞ւմ, որ օրենքն ունի թերություններ»,- գյումրեցիների ձայնն Աժ-ում բարձրացրեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, գյումրեցի Վարդևան Գրիգորյանը։ Մուկուչյանը կրկնեց նախկինում արած իր հայտարարությունը, որ իրավակարգավորումները նոր չէին, որ բոնուսային համակարգի կիրառում է տեղի ունեցել, որ դա գործում է բազմաթիվ երկրներում և այլն։
     Հիշեցնենք` «Բալասանյան դաշինքը» հավաքել էր 17 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8 մանդատ, «Հայկական վերածնունդ»-ը` 4 և «Գալա» կուսակցությունը 4 մանդատ:
     Վերջնական հաշվարկով, բոնուսային միավորներ կիրառելուց հետո «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցություններից 1-ական մանդատ փոխանցվեց «Բալասանյան դաշինք»-ին և նա դարձավ մեծամասնություն Գյումրու նորընտիր ավագանու կազմում:
1319 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am