Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Արդեն 14 տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը փորձում է արվեստի ամենազոր ուժով արթուն պահել մարդու միտքն ու լուսավոր մտածելու ունակությունը»․ Ռալֆ Յիրիկյան

12:25, երկուշաբթի, 10 հուլիսի, 2017 թ.
«Արդեն 14 տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը փորձում է արվեստի ամենազոր ուժով արթուն պահել մարդու միտքն ու լուսավոր մտածելու ունակությունը»․ Ռալֆ Յիրիկյան

Ինչպես հայտնել էինք, ծիրանօրհնեքի ավանդական արարողությամբ, ապա հայ անվանի կինոգործիչների շարքում արժանավորների անունը հավերժացնող նոր աստղերի բացմամբ՝ մեկնարկել է տարվա սպասված մշակութային իրադարձությունը՝ «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ կինոփառատոնը: Համաշխարհային կինոարվեստի շունչն ուղիղ մեկ շաբաթ՝ հուլիսի 9-16-ը կթևածի մայրաքաղաքում: Շառլ Ազնավուրի հրապարակում իրենց պատվավոր տեղն են զբաղեցրել կինոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և կինոօպերատոր Սերգեյ Իսրայելյանի հիշատակը հավերժացնող աստղերը: Անվանի հյուրերը, մրցույթային և արտամրցույթային ծրագրերի մասնակիցներն անցել են կարմիր գորգով:

Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնը
Փառատոնի պաշտոնական բացումը կայացել է «Մոսկվա» կինոթատրոնում: Ողջույնի խոսքով հանդես են եկել «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը և փառատոնի գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Փառատոնի մեկնարկն ազդարարելուց հետո, ներկայացվել են մրցույթային ծրագրում ընդգրկված ֆիլմերը, ինչպես նաև ժյուրիի կազմը: «Ոսկե ծիրանի» մեկնարկն ազդարարող հանդիսավոր արարողությունից հետո ցուցադրվել է բացման ֆիլմը՝ Համո Բեկնազարյանի «Խասփուշը»: «Մենք երկար ճանապարհ ենք անցել «Ոսկե ծիրանի» հետ և կարող եմ ասել, որ կինոտոն լինելուց բացի, այս փառատոնը կարևոր առաքելություն է ստանձնել: Արդեն տասնչորս տարի, այն փորձում է արվեստի ամենազոր ուժով արթուն պահել մարդու միտքն ու լուսավոր մտածելու ունակությունը, մարդկությանը դարձնել քաղաքակիրթ արժեհամակարգի հետևորդ: Կինոն ազդեցիկ միջոց է միմյանց ճանաչելու, հասկանալու և հարգելու համար: Ողջունում եմ փառատոնի մասնակիցներին, հյուրերին և կինոսեր հասարակությանը՝ մաղթելով հաճելի դիտում և հաջողություն»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնը
«Ոսկե ծիրանի» այս տարվա պաշտոնական ազդագիրը ծիրան հիշեցնող և 14-րդ փառատոնը խորհրդանշող երկրաչափական մարմին է: 96 երկրից 1100 հայտ ստացած փառատոնը կարող է իրական կինոտոն դառնալ մրցույթային և արտամրցույթային տարբեր ծրագրերում ընդգրկված բազմաժանր ֆիլմերի ասելիքով և ինքնատիպությամբ: Հայաստանի կինոսեր հասարակության համար այս իրադարձությունը բացառիկ հնարավորություն է՝ հայկական և համաշխարհային կինեմատոգրաֆի գլուխգործոցներին հաղորդակցվելու համար:
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնը

7008 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am