Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Համացանց

«Թուրքիա-Գերմանիա հարաբերությունները գտնվում են խորը ճգնաժամի մեջ». Կարեն Հովհաննիսյան

11:20, երկուշաբթի, 10 հուլիսի, 2017 թ.
«Թուրքիա-Գերմանիա հարաբերությունները գտնվում են խորը ճգնաժամի մեջ». Կարեն Հովհաննիսյան

Գերմանիան հուլիսի 9-ից սկսել իր զորքերի դուրս բերումը Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից, որտեեղ տեղակայված են ՆԱՏՕ-ի ուժերը, որոնք ռազմական գործողություններ են իրականացնում ԻՊ-ի դեմ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարության մամլո քարտուղարը:
     Պետք է նշեմ, որ դեռևս անցած ամիս Գերմանիայի խորհրդարանի կողմից հաստատվեց Գերմանիայի ռազմաուժերի դուրս բերման հարցը Թուրքիայի Ադանա նահանգում տեղակայված Ինջիրլիքի ռազմաբազայից: ՆԱՏՕ-ի շատ կարևոր անդամ Գերմանիայի այս քայլը գալիս է ապացուցելու, որ Թուրքիա - Գերմանիա հարաբերությունները գտնվում են խորը ճգնաժամի մեջ:
     Հուլիսի 9-ին գերմանական ռազմական ինքնաթիռները վերջին անգամ վառելանյութով լիցքավորվել և ռազմաբազայից ուղղություն են վերցրել Հորդանանի նոր օդանավակայն, որտեղ հոկտեմբերին պետք է տեղակայվեին ՆԱՏՕ-ի ուժերը: Թուրքիայի տարածքից ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ԻՊ-ի դեմ պայքարից փաստացի դուրս է գալիս Գերմանիան:
     Նշեմ որ, Թուրքիան չէր թույլատրել գերմանացի օրենսդիրներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա՝ պատճառաբանելով, որ Գերմանիան Թուրքիային չի տրամադրել MS ցանկը:

2556 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am