Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ոռոգման ջուր չեն տալիս, որ ասեն՝ Սևանից պետք է ջուր բաց թողնել». աստղաձորցիները բողոքում են

11:10, երկուշաբթի, 10 հուլիսի, 2017 թ.
«Ոռոգման ջուր չեն տալիս, որ ասեն՝ Սևանից պետք է ջուր բաց թողնել». աստղաձորցիները բողոքում են

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչներն ի նշան բողոքի այսօր փակել են Երևան-Վարդենիս-Արցախ ճանապարհը և պահանաջում են լուծել ոռոգման ջրի խնդիրը: «Ջուր չկա, իրենց տված ջրի ծավալներն էլ էնքան քիչ են, որ չենք կարողանում մեր բերքը ջրել: Ամբողջությամբ փչացել է, պետք է գոնե ջրի ծավալները ավելացնեն, որ կարողանանք ջրել»,- ասաց գյուղացին: Նրա խոսքով՝ անցյալ տարիներին այդ խնդիրը չեն ունեցել. «Մենք երբեք նման խնդիր չենք ունեցել, հավանաբար այսպես են անում, որ մարդկանց աչքին թոզ փչեն ու ասեն՝ տեսեք գյուղացիները ոռոգման ջուր չունեն, պետք է Սևանից ջուր բաց թողնենք, որ գյուղացիներին ոռոգման ջուր տանք: Այսօր մեր ակցիան նաև դրան է ուղղված, և թույլ չենք տալու, որ Սևանից ջուր բաց թողնեն, թող ստից խաղեր չխաղան, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հիմա կարող են ոռոգման ջուր տալ, բայց իրենց ձեռք չի տալիս տալը, դրա համար էլ մենք բողոքում ենք»,- ասաց գյուղացին: Նա տեղեկացրեց, որ ճանապարհը կբացեն միայն այն ժամանակ, երբ ոռոգման ջրի խնդիրը կլուծվի։

1178 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am