Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մաքքեյնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պարտվում է պատերազմն Աֆղանստանում

10:30, երկուշաբթի, 10 հուլիսի, 2017 թ.
Մաքքեյնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պարտվում է պատերազմն Աֆղանստանում

ԱՄՆ սենատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Ջոն Մաքքեյնը կարծում է, որ Վաշինգթոնը պարտվում է պատերազմն Աֆղանստանում, որ սկսվել է 2001թ.:
     «Մենք ռազմավարություն չունենք և մենք պարտվում ենք»,- հայտարարել է Մաքքեյնը` պատասխանելով CBS լրատվականի հարցին: Նա նշել է, որ Աֆղանստանի ազգային բանակն անընդունելի կորուստներ է կրում:
     Հանրապետական սենատորը հայտարարել է, թե պատճառը թաքնված է Սպիտակ տանը, որտեղ այժմ խառնաշփոթ իրավիճակ է։
     Անցած շաբաթ մի խումբ կոնգրեսականներ Մաքքեյնի գլխավորությամբ եղել են Աֆղանստանում: Վերջինն այդ ժամանակ արձանագրել էր, որ արդեն 16 տարի շարունակ Վաշինգթոնի ու դաշնակիցների ներդրած ջանքերը ցանկալի արդյունք չեն տալիս:
     Այդուհանդրեձ, նա հայտարարել է, որ կշարունակեն պայքարն ընդդեմ թալիբների:

8732 | 1
Facebook