Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել` «Պատրաստ ենք նախամրցաշարային շրջագայությանը։ Մեկնում ենք Լոս Անջելես» մակագրությամբ։
Հիշեցնենք, որ «Մանչեսթր Յունայթեդ»-ն ԱՄՆ-ում կմասնակցի Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկությանը և ստուգողական հանդիպումներ կանցկացնի «Լոս Անջելես Գելեքսի»-ի և «Ռեալ Սոլթ Լեյք»-ի հետ: