Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Այսօր մահացած սկանդալային բլոգեր Անտոն Նոսիկը նաև հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»

17:30, կիրակի, 09 հուլիսի, 2017 թ.
Այսօր մահացած սկանդալային բլոգեր Անտոն Նոսիկը նաև հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»

Այսօր հայտնի դարձավ, որ սրտային կաթվածի պատճառով մահացել է ռուս հայտնի ու սկանդալային բլոգեր Անտոն Նոսիկը: Նա ծնվել էր 1966-ին, Մոսկվայում, 1990-ին տեղափոխվել էր Իսրայել, որտեղ սկսել էր իր լրագրողական գործունեությունը: 1997-ին վերադարձել էր Ռուսաստան, որպես խմբագիր աշխատել մի շարք հայտնի լրատվականներում Vesti.ru, Lenta.ru, Gazeta.ru և NEWSru.com, եղել է Рамблер-ի նախկին մենեջերներից:
     2016 թվականին նա տուգանվել է 500 հազար ռուբլով LiveJournal-ում հրապարակված «Ջնջել Սիրիան աշխարհի երեսից» հոդվածի համար, որտեղ նա արդարացրել էր Սիրիայի ռմբակոծումը ռուսների կողմից և այդ երկիրը համեմատել նացիստական Գերմանիայի հետ:
     Այս տարի Նոսիկը հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում», քանի որ այցելել էր Արցախ՝ մինչ այդ իր բլոգում հանդես գալով նման գրառմամբ. «Առավոտյան գնում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, նույն ինքը՝ հնագույն հայկական Արցախ: Ասում են՝ դա ամբողջ Անդրկովկասի ամենագեղեցիկ տեղն է: Ասում են, թե ով այնտեղ է գնում, խախտում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինձ դա չի հուզում, քանի որ ինքնին Ադրբեջանի գոյությունը որպես անկախ պետական ձևավորում ես համարում եմ պատմական վրդովեցուցիչ սխալմունք ու անհեթեթություն: Այնպես, ինչպես չկար այդ պետությունը մինչև 1918 թիվն, այդպես էլ հետագա դարաշրջաններում աշխարհի քարտեզը կարող էր գոյետևել առանց դրա: Ափսոս, որ այդ երջանիկ հնարավորությունը բաց է թողնվել:

Այդ երկրում այժմ տիրող ավազակապետական ընտանեկան դիկտատուրան, որտեղ մարդակեր Ռամիլ Սաֆարովին համարում են ազգային հերոս, իսկ բլոգեր Լապշինին՝ պետական վտանգավոր հանցագործ, ոչնչով արժանի չէ, որ ես նրա կարծիքը հարցնեմ «ճիշտ» սահմանների մասին:
     Միակ պատճառը, որ այդ երկիրը եղել է ու կա քարտեզի վրա, ածխաջրածիններն են: Նավթն ու գազը կազմում են Ադրբեջանի արտահանության 88,2%-ը: Ե՛վ Լապշինի արտահանձնումը Մինսկից, և՛ մարդասպան Սաֆարովի փառահեղ ազատումը հունգարական բանտից գործարքներ են՝ վճարված նավթով:
     Ինչ կմնա Բաքվից, երբ այդ շռայլ փողերը վերջանան: Կապրենք, կտեսնենք: Քիչ է մնացել սպասելու»:

5240 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am