Ռուսական քարոզչությունն աղմկահարույց խայտառակություն է կրել Մեծ 20-յակի գագաթնաժողովին արված մի լուսանկարի ֆոտոմշակման համար: Այդ լուսանկարը փոփոխելով՝ նրանք ցանկացել են ցույց տալ Պուտինի հերթական աշխարհաքաղաքական հաղթանակի և մյուս երկրների առաջնորդների նկատմամբ ունեցած նրա ուժեղ ազդեցության մասին: Կեղծված լուսանկարում պատկերված է Պուտինը՝ հպարտ կեցվածքով նստած, իսկ նրա շուրջը հավաքվել և ինչ-որ կարևոր հարց են քննարկում մյուս առաջնորդները: Այնինչ իրականում այն աթոռը, որի վրա «նստած էր» Պուտինը, դատարկ է, իսկ «նրա շուրջ հավաքված» առաջնորդների մի մասը բացակայում է:
Հատկանշական է, որ ռուսական տարբեր հարթակներ դեռևս ակտիվորեն տարածում են կեղծ լուսանկարը, չնայած որ քարոզչամեքենայի կեղծիքն արդեն բացահայտված է:
Կեղծ լուսանկարի թեմայով համացանցում բազում ծաղրանկարներ են հայտնվել: Նրանցից մեկն էլ վերնագրված է այսպես՝ «G-20-ը՝ «Հայլուր»-ի մեկնաբանմամբ», որտեղ դատարկ աթոռի վրա Պուտինին փոխարինել է Սերժ Սարգսյանն, իսկ Անգելա Մերկելի կրծքին անմոռուկի տեսքով կրծքանշան է պատկերված: