Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

«Ալաշկերտ»-ը մեկնում է Բելառուս՝ ԲԱՏԷ-ի դեմ արտագնա խաղին

14:00, կիրակի, 09 հուլիսի, 2017 թ.
«Ալաշկերտ»-ը մեկնում է Բելառուս՝ ԲԱՏԷ-ի դեմ արտագնա խաղին

Այսօր Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» վերջին մարզումն է անցկացրել Երևանում` նախապատրաստվելով Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի` Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի դեմ արտագնա խաղին: Այս գիշեր «Ալաշկերտ»-ի պատվիրակությունն, ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի գլխավորությամբ, կմեկնի Բելառուսի մայրաքաղաք: Հուլիսի 10-ին մեր թիմը կմարզվի Մինսկում, իսկ հաջորդ օրը նախախաղային մարզում կանցկացնի «Բորիսով Արենա» մարզադաշտում:

ԲԱՏԷ – «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին՝ «Բորիսով Արենա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:

«Ալաշկերտ»-ի կազմում Բելառուս են մեկնում հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ. Արսեն Բեգլարյան, Գևորգ Կասպարով:

Պաշտպաններ. Գագիկ Դաղբաշյան, Արարատ Առաքելյան, Վահագն Մինասյան, Դանիել Ստոյկովիչ, Դմիտրի Խովբոշա, Անդրանիկ Ոսկանյան, Մլադեն Զելկովիչ, Միլիան Յաբլան:

Կիսապաշտպաններ. Խորեն Վերանյան, Արտակ Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Դաշյան, Զավեն Բադոյան:

Հարձակվողներ. Ուրոշ Նենադովիչ, Միհրան Մանասյան, Լեստեր Պելտիեր:

2290 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am