Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչի մասին են վիճել Թրամփն ու Պուտինը. The New York Times

12:10, կիրակի, 09 հուլիսի, 2017 թ.
Ինչի մասին են վիճել Թրամփն ու Պուտինը. The New York Times

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Համբուրգում երկկորղմ հանդիպման ժամանակ քննարկել են այսպես կոչված՝ Ռուսաստանի միջամտության հարցը ամերիկյան ընտրություններում: Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրին:
     Վերջինի խոսքերով՝ «ժամանակ առ ժամանակ իրադրությունը թեժանում էր, իսկ պարոն Պուտինը բարձրաձայն ապացույցներ էր պահանջում նախագահից, ով ինքն էլ բազմիցս կասկածի տակ էր դրել ամերիկյան հետախուզության հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը փորձել է ընտրությունների ընթացքը թեքել հօգուտ Թրամփի»: Այնուհետև Թրամփն առաջարկել է փոխել թեման՝ անդրադառնալով Սիրիային:

Շաբաթ օրը Վլադիմիր Պուտինն անձամբ է հայտարարել, թե ԱՄՆ առաջնորդն «ընդունել է ի գիտություն և համաձայնություն» իր այն հայտարարությունները, թե Ռուսաստանը չի միջամտել ընտրություններին:
     Թրամփը դեռ չի մեկնաբանել Պուտինի հետ բանակցությունները՝ սահմանափակվելով միայն «այն հրաշալի էր» արտահայտությամբ:

Աղբյուրը` The New York Times
13737 | 3
Facebook