Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Խորենացի փողոցի դեպքերի ժամանակ կալանավորվածներից մեկի բողոքը դատարանը մերժել է

10:45, կիրակի, 09 հուլիսի, 2017 թ.
Խորենացի փողոցի դեպքերի ժամանակ կալանավորվածներից մեկի բողոքը դատարանը մերժել է

Վճռաբեկ դատարանը մերժել է Խորենացի փողոցում 2016թ. հուլիսի 20-ին 46 ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող և 3 տարվա ազատազրկման դատապարտված Արման Մխիթարյանի պաշտպանի բողոքը:
     Նրա պաշտպանը պահնաջում էր բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ արդարացման որոշում կայացնել: Ավելի վաղ տեղեկացրել էինք,որ ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվողներից
     Հայկ Հովհաննիսյանին դատապարտել են 3 տարի, Արման Մխիթարյանին` 3,6 տարի ժամկետով, իսկ Ալբերտ Ավագյանը և Նարեկ Սարգսյանը դատարանի դահլիճից ազատ են արձակվել: Տեղեկացնենք, որ նրանք դատավարության սկզբում մեղքը չէին ընդունել, սակայն հետո համաձայնել էին մեղադրանքի հետ և միջնորդել արագացված դատական քննության կարգ կիրառել: Նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:

1325 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am