Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Կոտայքում Toyota-ն բախվել է ձմերուկով բեռնված УАЗ-ին. կա 1 զոհ և 4 վիրավոր

16:25, շաբաթ, 08 հուլիսի, 2017 թ.
Կոտայքում Toyota-ն բախվել է ձմերուկով բեռնված УАЗ-ին. կա 1 զոհ և 4 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են Toyota Camry մակնիշի 51 QC 100 համարանիշի և УАЗ մակնիշի 12 SS 799 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Բախման հետևանքով УАЗ-ը, որը բեռնված է եղել ձմերուկով, կողաշրջվել է: Այն ուղղել են քաղաքացիները, որից հետո պարզվել է, որ УАЗ-ի վարորդը տեղում մահացել է:

Վթարի հետևանքով ևս 4 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, երկուսը՝ Երևանի, երկուսը՝ Չարենցավանի բժշկական կենտրոններ:

5322 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am